ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Քառյակը դիմելու է Սահմանադրական դատարան

Քառյակը դիմելու է Սահմանադրական դատարան
22.06.2014 | 11:55

«Այսօրվա ԱԺ նիստի ընթացքում խորհրդարանի ղեկավարությունը բազմիցս խախտեց կանոնակարգ օրենքը` սահմանափակելով պատգամավորների իրավունքները: Ոչիշխանական ուժերը փորձեցին կասեցնել առանց հանրային քննարկումների խորհրդարանին պարտադրված մի շարք վիճահարույց օրենքների փաթեթների քննարկումը: Այս օրակարգում ներառված էր նաև ժողովրդի կողմից մերժված կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ օրենքը, որը փորձ արվեց անցկացնել Սահմանադրության, ԱԺ կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումներով: Նման գործելաոճը խարխլում է մեր պետության դիրքերը: Մենք հայտարարում ենք, որ քվեարկությունն անվավեր է, դատապարտում ենք այսօրինակ գործելաոճը և հայտարարում, որ շարունակելու ենք պայքարել օրենքի դեմ»: Քառյակի համատեղ ասուլիսի ժամանակ ԱԺ ոչիշխանական ուժերի համատեղ հայտարարությունից ընթերցեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Ճգնաժամային այս իրավիճակը առաջ է բերում մի շարք խնդիրներ, որոնք ԱԺ կանոնակարգ օրենքում կանոնակարգման խնդիր ունեն, մասնավորապես, թե ինչ ընթացակարգեր պետք է իմպերատիվ կերպով պահպանվեն և եթե խախտվում են, պատժվեն»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Ասուլիսին մասնակից ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ ասաց, որ այսօրվա իշխանությունները ոչ թե փորձում են համախմբել հանրությանը և միասին լուծել մարտահրավերները, այլ ավելի են հուսահատեցնում հասարակությանը: «Մենք կդիմենք Սահմանադրական դատարան` վիճարկելու ստեղծված իրավիճակը և օրենքի խախտումով տեղի ունեցած քվեարկությունը»,- ասաց նա` ավելացնելով, որ որևէ մեկը չի կասկածում, որ ՀՀԿ-ն այսօր երրորդ ընթերցմամբ քվեարկության կդնի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը:
Քառյակի անդամները ևս մեկ անգամ հաստատեցին, որ չեն պատրաստվում մասնակցելու ԱԺ նիստի աշխատանքներին:

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ